ԿարևորՄիջազգային
Կյանքից հեռացել է Վախթանգ Կիկաբիձեն


84 տարեկանում մահացել է վրացի հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեն, այսօր հայտնել է վրացական Mtavari Arkhi հեռուստաալիքը։
Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսին։ 1978 թվականին դարձել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։ 1980 թվականին Կիկաբիձեին շնորհվել է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչում։
2020 թվականից նա Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է։ Իր կարիերայի ընթացքում նա տասնյակ դերեր է խաղացել խորհրդային և վրացական կինոյում։ Ամենասիրված դերերից մեկը Վալիկո Միզանդարու կերպարն էր Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմում։