ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Երբ դու պարտվում ես, արդարանալու տեղ չունես․ Հրանտ Մանասյան․ «Կյանքին ասել այո՛»

«Շատ դժվար է զոհված ընկերոջդ ծնողի կամ երեխաների աչքերի մեջ նայել ու բացատրել, թե ինչու նա զոհվեց։ Երբ դու պարտվում ես, արդարանալու տեղ չունես։ Միակ բանը, որ այդ մասով ոգևորող է, այն է, որ իրոք կռված տղաների էներգիան, գոնե  ինձ, զգում եմ, որ փոխանցվել է»։

Հրանտ Մանասյանը 44-օրյա պատերազմին մասնակցել է ՈՄԱ կամավորական գումարտակի կազմում  որպես կապի պետ։ Տեսել է շատ բան՝ մարդկանց, որոնք վիրավոր շարունակում էին կռվել, պայքարել մինչև արյան վերջին կաթիլը, նաև մարդկանց, որոնք զոհվում էին պարզապես անգրագիտության ու անփութության պատճառով։ Հրանտի խոսքով՝  44-օրյա պատերազմում միջին և ցածր օղակը անհավանական կռվել է, հիմնական բացթողումները կառավարման համակարգում էին, ոչ թե զինվորի։ Նրա համոզմամբ՝ մեր բացթողումներով, իրականում,  բոլորս դավաճանել ենք մինչև արյան վերջին կաթիլը կռված  մարդկանց։ Պատերազմը թերությունները ճիշտ գնահատելուն և սխալները ուղղելուն  այլընտրանք չի թողել։

Այդ ուղղությամբ են այսօր Հրանտի գրեթե բոլոր ջանքերը, մասնավորապես, «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերությում, որի տնօրենն է։ Հրանտ Մանասյանը համապարփակ պաշտպանության և անվտանգության «Ոգեզէն» հարթակի հիմնադիրներից է։ Ծնվել է 1990 թվականին Երևանում։ 2013-ին ավարտել է Պոլիտեխնիկական համալսարանի «Կիբեռնետիկա» բաժինը։ 2011-2013 թվականներին ժամկետային զինծառայություն է անցել Վարդենիսում։  Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Back to top button