ԿարևորՄիջազգային

Մահացել է Էլվիս Փրեսլիի միակ դուստրը

54 տարեկանում հանկարծամահ է եղել Էլվիս Փրեսլիի միակ դուստրը` երգչուհի Լիզա Մարի Փրեսլին, գրել է People ամսագիրը՝ վկայակոչելով երգչուհու մոր՝ Պրիսցիլա Փրեսլիի հայտարարությունը։

«Ծանր սրտով պետք է հայտնելմ որ իմ գեղեցկուհի դուստր Լիզա Մարին լքել է մեզ»,- ամսագրին ասել է երգչուհու մայրը։

Փրեսլին իր երաժշտական ​​կարիերայի ընթացքում թողարկել է երեք ալբոմ՝ To Whom It May Concern (2003), Now What (2005) և Storm & Grace (2012)։ Երկար ժամանակ նա ղեկավարում էր Էլվիս Փրեսլիի բարեգործական հիմնադրամը։

Փրեսլին այս շաբաթ ներկա է գտնվել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը: Դրամատիկ ֆիլմում տղամարդու գլխավոր դերի համար մրցանակը բաժին է հասել դերասան Օսթին Բաթլերին, որը խաղացել է ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլիի կյանքի մասին պատմող Էլվիս (2022) ֆիլմում։

Back to top button