Էկոսֆերա

Իսպանիայում ծխախոտ արտադրող ընկերությունները կվճարեն ծխախոտի մնացորդները մաքրելու համար․ «Էկոսֆերա»

Իսպանիան ներկայացրել է պլաստիկից աղտոտվածության դեմ պայքարի նոր կանոններ: Համաձայն որի՝ կառավարությունը կստիպի ծխախոտ արտադրող ընկերություններին վճարել ծխախոտի մնացորդները մաքրելու համար: Իսպանիայի կառավարությունը հավանություն է տվել փաթեթավորման և թափոնների վերաբերյալ թագավորական հրամանագրին: Այն վերաբերում է փաթեթավորված թափոնների արտադրությունը նվազեցնելու և պլաստիկի վերամշակումն արագացնելու միջոցառումներին։ Այն ներառում է նաև նախաձեռնություն՝ արտադրողներին դարձնել պատասխանատու իրենց ստեղծած աղտոտվածությունը մաքրելու համար:

Նոր միջոցները կտարածվի նաև ծխախոտ արտադրող ընկերությունների վրա։ Նրանցից կպահանջվի վճարել ծխախոտի մնացորդների մաքրման ծախսերը։ Ձեռնարկությունները նաև պատասխանատու կլինեն հասարակությանը կրթելու համար, թե ինչպես պատշաճ կերպով հեռացնել ծխախոտի մնացորդները հասարակական վայրերում:

Ծխախոտը բնապահպանական լրջագույն խնդիր է ՝ իրենց ֆիլտրերի պատճառով, որոնք հաճախ պատրաստված են ոչ կենսաքայքայվող պլաստիկ ցելյուլոզային ացետատի մանրաթելից:

Հաշվի առնելով, որ տարեկան ոչնչացվում է 4․5 տրիլիոն ծխախոտի մնացորդ, դրանց երկու երրորդը ոչ պատշաճ կերպով, կարելի արձանագրել, որ խնդրի մասշտաբները հսկայական են։ Ըստ որոշ գնահատականների, ափամերձ և քաղաքային տարածքներում մաքրման ժամանակ հայտնաբերված ամբողջ աղբի մինչև 40%-ը ծխախոտի ֆիլտրերն են:

Back to top button