Հայագիտակ

Տարվա ընթացքի հաշվետարը՝ օրացույց․ «Հայագիտակ»

Գծանկարիչ, արվեստաբան Լևոն Լաճիկյանն ասում է. «Օրացույցը սկիզբ է առել հին Եգիպտոսում և դա կապված էր Նեղոսի վարարումների հետ։ Նեղոսից էր կախված ամբողջ Եգիպտոսի կյանքը և քուրմերը պետք է ուշի ուշով հետևեին նրա վարարումրերին ու ցամաքումներին»։

Այնուհետև շատ երկրներ հասկացան օրացույցի անհրաժեշտությունը և առաջիններից մեկը Հայաստանն էր։ Շատ չխորանալով օրացույցի պատմության մեջ, ասենք, որ այն այսօր մեր առօրյայի անհրաժեշտ իրերից է։ Առանց նրա դժվար է պատկերացնել թե՛ աշխատանքային օրը, թե՛ ընդհանրապես տարվա ընթացքը։ Լևոնն ինքը արդեն մի քանի օրացույց է կազմել, որը նկարազարդել է իր իսկ գծանկարներով։ Վերջինը՝ «Քեզ համար, Գյումրի» սեղանի օրացույցը հարուստ տեղեկատվություն է պարունակում Գյումրիի անցյալի ու ներկայի մասին, համեմված է հայ մեծերի` Գյումրիի մասին «համեղ» ասույթներով։

Back to top button