Հաջողության նոտա

Ձայների աշխարհի մոգական ուժը․ «Հաջողության նոտա»

Երազում էր դառնալ օդաչու, ընդունվեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, բայց ընտրեց մեդիաոլորտը: Նրա ձայնը լսում ենք ամեն օր՝ գրեթե բոլոր հեռուստաընկերություններով ու ռադիոներով: Բազմաթիվ գովազդներ շունչ ու կյանք են ստանում հենց նրա թավշյա ձայնի շնորհիվ:

Երկար տարներ աշխատել է ռադիոյում և հեռուստատեսությունում որպես հաղորդավար, սակայն այսօր ինքն է ստեղծում գովազդային արտադրանք, խնամքով փաթեթավորում ու ներկայացնում: ATD գովազդային և փրոդաքշն ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Սարգսյանն ասում է, որ գովազդը պետք է պարունակի տեղեկություն, լինի համապատասխան փաթեթավորմամբ, որը թիրախային խմբին կհասցնի պատվիրատուի մոտ։

Հաջողության հետագա ընթացքն արդեն կախված է պատվիրատուից: Նա միշտ աշխատում է, նույնիսկ հանգստանալիս, կարողանում է աշխատանքից կտրվել միայն ինքնաթիռում, երբ գտնվում է ամպերից վեր: Նա հույս ունի, որ մի օր գոնե կգնա մասնավոր դասերի և կկարողանա նստել ինքնաթիռի ղեկին: Ըստ նրա՝ նյարդայնացնող երևույթներն անհրաժեշտ են առաջ շարժվելու, զարգանալու համար:

Back to top button