ԿարևորԿյանքին ասել այո՛

Ընկերս ինձ համար դեռ ապրում է․ Նվեր Կապլանյան․ «Կյանքին ասել այո՛»

Արցախյան առաջին պատերազմի մասնակից հայրը Իջևանի տարածաշրջանի Սևքար գյուղից ընտանիքը տեղափոխել էր Բերձոր, որտեղ էլ 2001 թվականի  մայիսի 14-ին ծնվեց Նվերը։ Չորս տարեկան էր, երբ ընտանիքը Բերձորից տեղափոխվեց Երևան, ապա՝ կրկին Սևքար։ Զորակոչվել է 2019-ի հուլիսի 19-ին, ծառայել է Արցախի Մարտակերտի շրջանում։

44-օրյա պատերազմի ամենածանր օրը հոկտեմբերի երեքն էր, երբ զոհվեց ընկերը՝ Արթուրը, որի մասին Նվերը խոսում է միայն ներկա ժամանակով։ Ասում է՝ նա ինձ համար դեռ  ապրում է։ Հոկտեմբերի 13-ին վիրավորվել է, վնասվել են դաստակն ու մատները։ Վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը։

Նվերն իր բազմանդամ ընտանիքի հետ ապրում է Սևքարում, զբաղմունք չունի, բայց ունի ցանկություն ընդունվել  Ագրարային համալսարան ու լրջորեն զբաղվել գյուղատնտեսությամբ։ Կապլանյանների ընտանիքում յոթ երեխա է ծնվել ու մեծացել, ամուսնանալու դեպքում Նվերը պլանավորում է երեքը, բայց, եթե Աստված տա,  չորրորդին էլ  դեմ չի լինի։

Back to top button