

Հայկական ներուժը և դրա հնարավորություններն այնքան էլ ամբողջական չեն կիրառվում ՀՀ-ի, նաև սփյուռքի կողմից։ Սրա մասին շատերն են խոսում՝ հատկապես վերջին շրջանում Հայաստանի առջև ծառացած դժվարությունների շրջանում։
Այսօր սփյուռքում համախմբումն է պակասում, ասում է Իսի լե Մուլինոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը։
«100-ից ավելի կազմակերպություն ունենք՝ ինքնակոչ, ինքնաորոշ, չենք ուզում միության անդամ լինել, ուզում են ղեկավար լինել»,- ափսոսանքով նկատում է նա։
Արթուր Խանջյանը փոխքաղաքապետ է ընտրվել 2014 թվականին։ Ծնվել է Լիբանանում, 1976-թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։ Տարիներ շարունակ տարբեր ազգային ու հասարակական աշխատանքներ է տարել։ Եղել է Իսի լե Մուլինոյի մշակույթի տան ատենապետը։
Մինչև 2000թ․-ը եղել է ՀՅԴ անդամ, ավանդական կուսակցության շարքերը լքելու բացատրությունն ունի։ Քանի որ քաղաքի իշխանությունները աջակողմյան դիրքորոշում ունեն, իսկ դաշնակցությունը միջազգային ձախակողմյան կառույցների հետ դաշնակից էր, չէի կարող լինել ձախակողմյան կառույցի ղեկավար` միաժամանակ աջակողմյան քաղաքականություն վարելու պատասխանատվությունը կրելով` շեշտում է նա։
Արթուր Խանջյաննը նշում է, որ քաղաքական դաշտում դժվարություններ շատ է ունեցել, բայց միշտ փորձել է օգտակար լինել նախ՝ հայրենիքին, ապա՝ ֆրանսահայ համայնքին։