Զրույցներ առանց ձևաչափի

Արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյան․ «Զրույցներ առանց ձևաչափի»

Հանրային ռադիոյի արխիվը համալրվում է մեր ժամանակների նշանավոր մարդկանց հետ հարցազրույցներով՝ նաև սերունդներին հնարավորություն տալով ծանոթանալու նրանց խոհերին, դատողություններին, իրենց ապրած ժամանակին, մշակույթին տված գնահատականներին։ Այս հաղորդման հյուրը արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանն է։

Մեծատաղանդ նկարիչների՝ Էդուարդ Իսաբեկյանի և Արփենիկ Նալբանդյանի զավակը լինելը պատվաբեր է, բայց և մարտահրավեր՝ ունենալու ստեղծագործական սեփական, ծնողներին չկրկնող ճանապարհը։

Նկարիչն ասում է, որ իր ամենաերջանիկ ժամանակաշրջանը ուսանողական տարիներն էին, իսկ լավագույն կտավները ստեղծել է 1995-ին։

-Ես այն մարդկանցից չէի, որ երազում էի անկախության մասին,- խոստովանում է Արամ Իսաբեկյանը։- Բայց հետո շատ հետաքրքրված էի այն ամենով, ինչը կատարվում էր։ Հիմա անկախությունը ինձ համար՝ որպես Հայաստանի քաղաքացու, շատ կարևոր է։ Ամեն ինչ արել եմ, որ անկախություն կառուցելու մի քարն էլ ես դնեմ։

Ներկայացվող հաղորդումը ծաղկաքաղ է Արամ Իսաբեկյանի հետ երկու ժամ տևած հարցազրույցից։

Back to top button