Էկոսֆերա

Ակտիվիստները կտրել են Բեռլինի կենտրոնի տոնածառի գագաթը․ «Էկոսֆերա»

Բեռլինում տոնական օրերին արկածների պակաս չի նկատվել։ Բնապահպան ակտիվիստները Բեռլինի կենտրոնում կտրել են տոնածառի գագաթը։

Կանադայում երկրները պատմական փաստաթուղթ են ստորագրել մոլորակի կենսաբազմազանության պաշտպանության մասին:

Բնապահպան ակտիվիստները Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում կտրել են տոնածառի գագաթը։ Խմբի երկու անդամներ վերելակի հարթակի վրա բարձրացել են 15 մետր բարձրությամբ ծառի վրա և բացել պաստառ, որի վրա գրված էր՝ «Սա տոնածառի միայն գագաթն է»: Հետո սովորական սղոցով կտրել ծառի գագաթի մի մասը։ Սրա նպատակ է ուշադրություն հրավիրել Գերմանիայի կլիմայական քաղաքականության վրա։

Ըստ ցուցարարների՝ առայժմ երկրում տեսանելի է միայն հիմնական աղետի միայն գագաթը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Իրավապահները դեռ չեն հստակեցրել, թե կոնկրետ
ինչպես են պատժելու ցուցարարներին։

Մինչ այս, նույն շարժման անդամներն իրենց ամրացրել էին Մյունխենի օդանավակայանի թռիչքուղուն՝ այս կերպ փորձելով կառավարության ուշադրությունը հրավիրել կլիմայի փոփոխության խնդրների վրա։

Back to top button