
-Տարվա առաջին եթերն է ու ճրագալույցն է,- սկսում է Ռուբեն Մաթևոսյանը,- դրա համար մենք պարտավոր ենք առաջինը շնորհավորել Սուրբ Ծնունդը։
-Դե ուրեմն այսպես. «Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ»,- շարունակում է Մարտին Վարդազարյանը։
-Ձեզ եւ մեզ մեծ Ավետիս,- պատասխանում է շնորհավորանքով Ռուբեն Մաթևոսյանը։
«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը բարի գալուստ են ասում 2023 թվականին ու սկսում տարին։