Հատվող եթեր

Սուրբ Ծնունդ. քրիստոնյա աշխարհի ամենասիրելի և սպասված տոնի լուսավոր խորհուրդն ու պատգամը․ «Հատվող եթեր»

Քրիստոնյա աշխարհի ամենասիրելի և սպասված տոնը՝ Սուրբ Ծնունդը, մեծ շուքով են նշում աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդները:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մնալով իր ավանդությանը հավատարիմ, Հիսուս Քրիստոսի Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնը նշում է հունվարի 6-ին: Այն մեր եկեղեցու տոնացույցի անշարժ տոներից է: Սուրբծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ պատարագ, հավատացյալները եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում, որ խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուս։

Հունվարի 6-ի առավոտյան, մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեք Հիսուսի մկրտությունը: Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը Սուրբ մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն՝ ժողովուրդն այդ ջրից տուն է տանում որպես բուժիչ դեղ հիվանդների համար, այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տները՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը, այդտեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը:

Անչափ կարևոր է տոնի լուսավոր խորհուրդը կրել հոգում, մտքում և ողջ կյանքի ճանապարհին։ Ցնծությամբ դիմավորենք և մեկս մյուսին փոխանցենք ողջ աշխարհն ու մեր ներաշխարհը լուսավորող բարի ավետիսը. «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ աւետիս»: Զրույց Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ:

Back to top button