Հասարակություն

Հանրային ռադիոյի լրագրողը՝ ներառական հասարակության թեմայով մրցույթի մրցանակակիր

Հանրային ռադիոյի լրագրող Լուսինե Մուրադյաննը «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի՝ ներառական հասարակության և ներառական կրթության բնագավառում հիմնախնդրի լուսաբանման թեմայով նյութերի մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակին:

Ծրագրի կարևոր նպատակներից է Հայաստանի ներկայիս իրավիճակում բարձրացնել լրագրողների հետաքրքրությունը ոլորտում առկա խնդիրների նկատմամբ՝ ճիշտ և հաճախակի լուսաբանման արդյունքում պատկան մարմինների և հասարակության ուշադրության կենտրոնում պահելով խնդիրներն ու օգնելով գտնել լուծման ուղիներ:

Ժյուրիի քննարկման արդյունքում, բարձր միավորներով մրցույթի հաղթող են դարձել.

1. factor.am-ի լրագրող Սաթենիկ Հայրապետյանը
2. Հանրային ռադիոյի լրագրող Լուսինե Մուրադյանը
3. «Լոռու Մարզ» թերթի լրագրող Մանվել Միկոյանը

Back to top button