Էկոսֆերա

Հրավառություն` ի վնաս շրջակա միջավայրի և մարդու առողջության․ «Էկոսֆերա»

Հրավառությունները զգալի վնաս են հասցնում բնությանը։ Քիմիական տարրերը, որոնք թափանցում են մթնոլորտ, զգալի վնասում են մարդկանց առողջութունն ու կենդանական աշխարհը։

Բազմաթիվ երկրների Ամանորի մաս են կազմում հրավառությունները, երբ օգտագործվում են պիրոտեխնիկական նյութեր։ Սակայն թե՛ բնապահպանական, թե՛ անվտանգության տեսանկյունից դրանց գործածությունը ոչ միայն նպատակահարմար չէ, այլև զգալի խնդիրներ է ստեղծում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար։

Վրացական Ալիք մեդիան հայտնում է, որ CENN միջազգային հասարակական կազմակերպության վրաստանյան գրասենյակը կոչ է արել քաղաքացիներին հրաժարվել հրավառությունից․

«Տեղեկության համաձայն՝ օդում նման քանակությամբ պինդ մասնիկների ցրումը երկարաժամկետ հեռանկարում վտանգավոր ազդեցություն է ունենում հատկապես մարդու առողջության վրա, ցրված պինդ մասնիկները երկար ժամանակ մնում են մթնոլորտում և առաջացնում շնչառական ու սրտանոթային խնդիրներ։ Դրանից բացի, պայթյունի համար անհրաժեշտ թթվածին արտադրելու համար բազմաքանակ հրավառությունները պարունակում են պերքլորատներ, որոնք դառնում են խմելու ջրի, գետերի և լճերի աղտոտման աղբյուր։ Պերքլորատային աղերը բացասաբար են ազդում և մարդու առողջության, և ջրային օրգանիզմների վրա։ Մի օգտագործեք հրավառություն, խնայեք շրջակա միջավայրը»,- նշված է միջազգային կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանում տոնական օրերին ևս տարածված են հրավառությունները։ Նույնիսկ տարիների ընթացքում եղած մարմնական ծանր վնասվածքներով բազմաթիվ դեպքերը չեն սթափեցնում հանրությանը։ ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը մեր զրույցում մանրամասնեց պիրոտեխնիակայի օգտագործման վնասարակության մասին:

Back to top button