Դպրություն

Ո՞ր ստեղծագործողները կներառվեն երաժշտության նոր դասագրքերում․ «Դպրություն»

Երաժշտությունը միավորում և ներառում է սովորողներին։ Երաժշտական բազմաթիվ նախագծերի շնորհիվ սովորողների մեծ մասը հաղթահարում են իրենց բարդույթները, ձևավորում ճաշակ և տեսակ։ Ուստի՝ կարևորվում է երաժշտության դասավանդումը դպրոցներում։

Հռիփսիմե Խրիմյան

«Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցը ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպություն է։ Ինքս էլ վերապատրաստող ուսուցիչ եմ, երաժշտության ուսուցիչներին եմ վերապատրաստում և սա առիթ է ավելի շատ շփվելու գործընկերներիս հետ։ Ես շատ եմ լսում մտահոգություններ, առաջարկներ նոր, ժամանակակից ստեղծագործողների վերաբերյալ, նրանց ստեղծագործությունները նոր չափորոշիչներով ստեղծվող դասագրքերում ներառելու առումով։ Եվ իհարկե ես էլ այդ առաջարկի կողմնակիցն եմ», – ասում է Երևանի Լեոյի անվան թիվ 65 դպրոցի ուսուցչուհի, երգահան Հռիփսիմե Խրիմյանը։

Անի Բաղդասարյան

«Երաժշտությունը համամարդկային լեզու է, որը թարգմանության կարիք չունի։ Մշակութային կրթօջախների նվազագույն նպատակն է կրթել մշակույթ կրող մարդ, գրագետ ունկնդիր», – ասում է Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի ուսումնական մասի վարիչ Անի Բաղդասարյանը։

Վահե Հայրապետյան

«Ինձ թվում է դպրոցներում չի արվում այն, ինչ պետք է արվի իրապես երեխային երաժշտական կրթություն տալու համար։ Երաժշտական ուղղորդումը մանկուց պետք է լինի շատ կազմակերպված։ Դաստիարակությունը պետք է լինի ոչ միայն գերկազմակերպված, գերուղղորդված, այլ նաև հայեցի, նաև շատ ազգային», – ասում է ՀՀ հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը։

Back to top button