Մասնագիտություն

Հայաստանը ստեղծեց գինին, հույները տարածեցին, հայերը դարձրին արվեստ․ «Մասնագիտություն»

Գինին հազարամյակների ընթացքում եղել է մարդկության ամենասիրելի խմիչքներից մեկը: Հնուց ի վեր գինեգործության բնօրրան Հայաստանը հայտնի է իր գինեգործներով, խաղողի և գինու մշակման հնագույն մեթոդներով, ավանդույթներով, որոնք հայտնի են դեռևս Ուրարտական թագավորության ժամանակաշրջանից և պահպանվել են մինչև այսօր։

Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ, կարասներ, խաղողի ածխացած կորիզներ, բազմաթիվ սեպագիր արձանագրություններ, քանդակներ և այլ վավերագրեր, որոնք վկայում են, որ Հայաստանում գինեգործության արմատները չափազանց խորն են և ունեն բազմադարյա պատմություն: Գինեգործություն. անչափ հետաքրքիր և յուրահատուկ մանագիտություն, որը սովորել կարելի է ցանկացած տարիքում:

Հմուտ և բանիմաց գինեգործը պետք է գրագետ տիրապետի գինեգործության ամենանուրբ գաղտնիքներին, գիտելիքներին, ապահովի գինու արտադրության ողջ գործընթացը` սկսած խաղողի մթերումից մինչև շշալցումը, պետք է իմանա «աստվածային» ըմպելիք պատրաստելու ճիշտ տեխնոլոգիան՝ տիրապետելով խաղողագործության հիմունքներին, հմտություններին, ավանդույթներին։

Գինու նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքը պաշտամունքային է: Գինին համարվել է «աստվածային» ըմպելիք, և նրան են վերագրել մոգական հատկություններ: Խաղողի վազերը, գինով լի կճուճները, խաղողի փնջերը միշտ հայկական նախշազարդերի մաս են կազմել:

Զրույց Ի-Վի-Էն գինու ակադեմիայի համակարգող Մերի Մկրտչյանի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի փորձագետ, Ի-Վի-էն գինու ակադեմիայի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս Ամալյա Իսկանդարյանի հետ:

Back to top button