Զրույցներ առանց ձևաչափի

Կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, Ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, տասնյակ ֆիլմերի երաժշտության հեղինակ Ռոբերտ Ամիրխանյան․ «Զրույցներ առանց ձևաչափի»

«Զրույցներ առանց ձևաչափի» շարքի այս հաղորդման առանցքում Ռոբերտ Ամիրխանյանն է: Սիրված կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, Ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, տասնյակ ֆիլմերի երաժշտության հեղինակ Ռոբերտ Ամիրխանյանը յոթանասունական թվականներին եղել է նաև Հայաստանի ազգային ռադիոյի (այժմ՝ Հանրային ռադիո) երաժշտական խմբագիրը։

«Երբեք չեմ իմացել, թե իմ քայլը դեպի ուր է տանում, ուղղակի բաց գնացել եմ էդ ճանապարհով. որոշում է եղել՝ բաց գնա էս կյանքում, ամեն ինչ կբացվի քո առջև, բայց կյանքը սովորեցրեց՝ զգույշ եղի, որ չմրսես, — անկեղծանում է կոմպոզիտորը:

Ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցից հատված, իսկ ամբողջական հարցազրույցը պահվում է Հանրային ռադիոյի ֆոնդում:

Back to top button