ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Կյանքը պատերազմում ու պատերազմից հետո

Պատկերներ պատերազմից, որոնք երբեք չեն մոռացվի ու նաև կյանք պատերազմից հետո․ այն, ինչ կգտնեք «Կյանքին ասել այո՛» հաղորդաշարի հերոսների պատմություններում։  Ալիսա Գևորգյանի հեղինակային  հաղորդաշարը եթերում է արդեն մեկ տարի։ Մեկ տարի 44-օրյա պատերազմը մեր եթերում ոչ թե նորագույն պատմություն ու վիճակագրություն է, այլ կոնկրետ մարդիկ, իրական պատմություններ, իրական ապրումներ ու իրական ուժ․ ուժ, որը օգնում է հաղթահարել  անհաղթահարելին։ Ասում են, որ պատերազմից, իրականում, ոչ ոք չի վերադառնում, որովհետև վերադարձողներին անգամ ամբողջ կյանքում ուղեկցում է այդ պատերազմը, յուրաքանչյուրն իր հետ բերում է իրեն բաժին հասած պատերազմը։ Հաղորդման մեջ ոչ միայն  պատերազմի չջնջվող պատկերներն են, այլև կյանքը պատերազմից հետո․ ով ինչպես հաղթահարեց, ինչպես կարողացավ անցնել դժոխքով ու, ի հեճուկս ամեն ինչի,  կյանքին ասել  այո՛։

Back to top button