

Պատկերներ պատերազմից, որոնք երբեք չեն մոռացվի ու նաև կյանք պատերազմից հետո․ այն, ինչ կգտնեք «Կյանքին ասել այո՛» հաղորդաշարի հերոսների պատմություններում։ Ալիսա Գևորգյանի հեղինակային հաղորդաշարը եթերում է արդեն մեկ տարի։ Մեկ տարի 44-օրյա պատերազմը մեր եթերում ոչ թե նորագույն պատմություն ու վիճակագրություն է, այլ կոնկրետ մարդիկ, իրական պատմություններ, իրական ապրումներ ու իրական ուժ․ ուժ, որը օգնում է հաղթահարել անհաղթահարելին։ Ասում են, որ պատերազմից, իրականում, ոչ ոք չի վերադառնում, որովհետև վերադարձողներին անգամ ամբողջ կյանքում ուղեկցում է այդ պատերազմը, յուրաքանչյուրն իր հետ բերում է իրեն բաժին հասած պատերազմը։ Հաղորդման մեջ ոչ միայն պատերազմի չջնջվող պատկերներն են, այլև կյանքը պատերազմից հետո․ ով ինչպես հաղթահարեց, ինչպես կարողացավ անցնել դժոխքով ու, ի հեճուկս ամեն ինչի, կյանքին ասել այո՛։