Վերնատուն

Տոնը և ուրախության զգացումը՝ միշտ բնակարաններում թաքնված․ «Վերնատուն»

Ի՞նչ է տոնը բնակարանային միջավայրում, ի՞նչ փոխակերպումներ է ապրում բնակարանային միջավայրը մեր օրերում, ինչպիսի՞ն են մեր վերաբերմունքը, մոտեցումներն ու հայացքները։

Տոնը բնակարանային միջավայրում նախևառաջ ուրախության զգացումն է, ասում է դիզայներ, նախագծող Քրիստինե Աբրահամյանը։

«Տունը այնքան ներդաշնակ պիտի լինի մարդու հետ, որ հրճվանքի զգացումը միշտ թաքնված լինի տարածքում։ Եվ միշտ պիտի գաղտնի գոյություն ունենա», — հավելում է դիզայները։

Ամանորյա կամ այլ տոների ժամանակ լրացուցիչ շեշտադրումներով՝ լույսերի կամ զարդարանքների միջոցով դրանք ի հայտ են գալիս, բացահայտվում են։

Ինչպե՞ս է փոխակերպվում մեր միջավայրը, ձևափոխվում նախկին ավանդույթներն ու սովորույթները հենց բնակարանային միջավայրում։ Քրիստինե Աբրահամյանն ասում է, որ ըստ ապրելակերպի՝ բնակելի միջավայրի նախագծումը մեր օրերում վերաիմաստավորվում է։

Եթե նախկինում ճաշասենյակն ավելի մեծ տարածք էր զբաղեցնում, ապա այսօր այն ավելի սահմանափակ է դարձել, քանի որ մարդիկ իրենց տոներն ու հավաքույթները սկսել են նշել բնակարանային միջավայրից դուրս։

Շատ դեպքերում անձնական տարածքը վերածվում է նաև աշխատանքային տարածքի, այդ տենդենցը ձևավորվեց հատկապես քովիդից հետո, որոշ փոփոխություններ թելադրեց նաև թվային իրականության ամենօրյա ներգործությունը։

Միջավայրն առավել տոնական դարձնելու համար կարևոր են գունային լուծումները, հարմարավետ զոնաների ստեղծումը և լուսավորությունը՝ տոնական լույսերի առկայությունը։

Back to top button