Հայկական հարց

«Թռչնոց բույն» մանկատան բոլոր սաներն ստացել են ամանորյա նվերների փաթեթներ․ «Հայկական հարց»

Լիբանանի «Թռչնոց բույն» մանկատան փոքրիկների համար Մարիա Յակոբսենը և մյուս աշխատակիցները դեկտեմբերի սկզբից ամեն տարի տոնականորեն զարդարում էին սենյակներն ու սրահները։

Տեղադրում էին բնական մեծ եղևնի, որի վրա ամրացված մոմերը վառում էին Սուրբ ծննդյան գիշերը։ Նրանք բոլոր երեխաների համար պատրաստում էին նվերների փաթեթներ՝ զարգացնող խաղալիքներով, մրգերով և անուշեղենով։ Դրանք փոքրիկներին էր բաժանում Ամանորի հանդեսին մասնակցող Կաղանդ պապը։

Երգով, արտասանությամբ և այնպիսի ուրախ տրամադրությամբ էին անցնում այդ տոնական օրերը մանկատանը, որ մասնակիցների հոգիներում առ այսօր վառ են մնացել բազմաթիվ անմոռաց հուշեր։

Թեմային է անդրադառնում այդ հաստատության նախկին սան Արփինե Հովսեփյան-Բաղդասարյանը։ «Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Թռչնոց բույն» մանկատանը»։

Back to top button