Սփյուռքի ձայնը

Սփյուռքի ինտեգրման համար պետք է սփյուռքի մասնակցությունը․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գործողությունները երբեմն Սփյուռքում սուր քննադատությունների առիթ են դառնում։

Արդյո՞ք Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի վարած քաղաքականությունը Սփյուռքին սթրեսի ենթարկելու միտում ունի` հարցնում եմ։

«Որոշ կազմակերպություններ, որոնք նոր միությունների և կազմակերպությունների ստեղծման մեջ վտանգ են տեսնում, արտահայտում են իրենց սեփական թուլությունը։ Սփյուռքի որևէ կազմակերպություն պետք է մենաշնորհի ձևաչափից դուրս գա։ Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք, համայնք-պետություն հարաբերություններից կախված` մենք պատրաստ ենք աշխատել բոլորի հետ՝ հանուն մի կարևոր գործի՝ մեր երկրի զարգացման ու անվտանգության»,- պատասխանում է գլխավոր հանձնակատարը։

Համաշխարհային հայկական գագաթնաժողովում քննարկված թեմաները հանձնակատարը համարում է կարևոր, սակայն ավելացնում է, որ եթե ժամանակի ընթացքում դրանք գործնականում չկիրառվեն և արդյունք չունենան, ուրեմն իրենց աշխատանքում թերացումներ են եղել։

Իսկ ինչու այսքան տարիներ Սփյուռքին հուզող, սփյուռքին միավորող և սփյուռքի պահանջատիրության մասը կազմող Հայոց ցեղասպանության հարցը չկար գագաթնաժողովի օրակարգում, Զարեհ Սինանյանը պատասխանում է․

«Ի՞նչ ենք հասկանում ցեղասպանության հարց ասելով, 30 տարի սփյուռքում առաջնային ենք դարձրել այդ հարցը, որը սխալ ռազմավարություն էր, քանի որ բացի Թուրքիայից, ում պետք է ուղղված լիներ ճանաչումը։ Գրեթե բոլոր երկրները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ է փոխվել Հայաստանի կյանքում այդ երևույթից։ Մենք՝ որպես պետություն, չենք ճանաչել ցեղասպանությունը և այս տարիների ընթացքում չենք բարձրաձայնել` ընդունեք ցեղասպանությունը, քանի որ ցեղասպանության վտանգը այսօր էլ կա»,- ասում է Զարեհ Սինանյանը։

Ինչպիսի՞ն էր հայկական սփյուռքի և Հայաստանի գործակցությունը 2022 թվականին, ինչպե՞ս պետք է հայաստանյան ներկա խնդիրների լուծման մեջ իր մասնակցությունն ունենա Սփյուռքը, Հայկական գիտական ներուժի պակաս օգտագործման պատճառների, Ինտեգրման կենտրոնի և հայրենադարձության խթանման իսրայելական փորձի մասին է Զարեհ Սինանյանի հետ հարցազրույցը։

Back to top button