Դպրություն

Ոչ ֆորմալ և էկո կրթությունը՝ ժամանակի պահանջ․ «Դպրություն»

«Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամը խթանում է ոչ ֆորմալ և էկո կրթությունը ՀՀ դպրոցներում՝ զարգացնելով երեխաների և երիտասարդների կարողություններն ու հմտությունները։ Այս հիմնադրամի համալսարնական ակտիվ երիտասարդները բազմաթիվ ծրագրեր են իրականացում նաև Արցախում։

Տարվա ընթացքում իրականացված ծրագրերի և ապագայի մասին են պատմում «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչիկ Աբաջյանը, «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի երիտասարդական ծրագրերի համակարգողներ Աննա Դարբինյանը, Սերգեյ Փարսյանը։

«Մեր հիմնադրամը արդեն 7 տարի իրականացնում է կրթական և երիտասարդների զարգացման ծրագրեր։ Հիմնական առաքելությունը իրականացվում է Հայաստանում, աշխատում ենք բոլոր մարզերի և հատկապես գյուղաբնակ երիտասարդների հետ։ Բայց մենք ունենք նաև միջազգային գործընկերներ, որոնց հետ աշխատում ենք արդեն շուրջ 2 տարի՝ հնարավորություն տալով մեր երիտասարդներին մասնակցելու նաև միջազգային ծրագրերի։ Հատկանշական է նաև ԵՊՀ–ի ծրագրերի իրականացման շրջանակներում Արցախում իրականացված գործընթացները, որտեղ առաջին անգամ ես մասնակցել եմ ծառատունկի, դա իմ կյանքի կարևոր շրջափուլերից մեկն էր և 2016 թվականից սկսած, յուրաքանչյուր տարի, մոտ 2–3 ծրագրերով լինում եմ Արցախում », – ասում է «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչիկ Աբաջյանը։

«Ես առաջնորդում եմ «Սքայ» ակումբը։ Մենք զբաղվում ենք երիտասարդների հմտությունների զարգացմամբ, որոնք օգտագործում ենք համայնքը զարգացնելու ծրագրերի իրականացման մեջ։ Մեր ակումբը իրականացրել է արդեն 6 ծրագիր։ Մեզ շատ շուտով սպասվում է մի շատ հետաքրքիր ծրագիր, որի մասին բոլորդ էլ տեղեկություններ կստանաք համացանցի, լրատվության միջոցով։ Սպասեք մեր կողմից շատ լավ նորությունների, անակնկալ է, փակագծերը չեմ բացում», – ասում է «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի երիտասարդական ծրագրերի համակարգող Սերգեյ Փարսյանը։

«Մենք թիրախավորում ենք կրթությունը հատկապես սահմանամերձ մարզերում, գյուղերում այն երտասարդների համար, ովքեր չունեն և՛ ֆորմալ, և՛ ոչ ֆորմալ կրթության բավարար մակարդակ։ Պահպանելով մեր հիմնադրամի ռազմավարության նպատակները՝ շարունակում ենք իրականացնել շատ տարբեր ծրագրեր, դրանցից մեկն էլ ԼԱՄՓ–ն է», – ասում է «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի երիտասարդական ծրագրերի համակարգող Աննա Դարբինյանը։

Back to top button