Հատվող եթեր

Խորիմաստ կյանք՝ լի երաժշտական ելևէջներով․ «Հատվող եթեր»

«Այս տաղանդավոր պատանու խոր երաժշտականությունն ու կատարման բացառիկ անկեղծությունը դեռ կստիպեն խոսելու իր մասին»։ Տարիներ առաջ այսպես է բնութագրել Արամ Խաչատրյանը տաղանդավոր պատանուն՝ Սեդրակ Երկանյանին։

Այսօր արդեն անհերքելի իրողություն է այդ խոսքերի ճշմարտությունը. երաժիշտ, դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, անդրկովկասյան, համամիութենական փառատոների դափնեկիր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանի բնատուր տաղանդը, կատարողական վարպետությունը, երաժշտական յուրօրինակ ձեռագիրն ու ոճի նուրբ զգացողությունը, մեկնաբանման խորությունն ու ինքնատիպությունը, երաժշտական ուրույն ընկալումն ու ներաշխարհի հարստությունը հնարավորություն տվեցին երաժշտարվեստում ստեղծել մնայուն արժեքներ, իսկ ոգեղեն այն մթնոլորտը, որ ստեղծվում է արվեստագետի համերգներին, անգնահատելի է:

Արվեստագետը նույնչափ յուրօրինակ ու խորաթափանց արարում է ոչ միայն երաժշտարվեստում, այլ նաև կերպարվեստում, բանաստեղծական աշխարհում:

Սեդրակ Երկանյանի երաժշտական ելևէջներով հարուստ կյանքի ճանապարհը սկսվել է ծննդավայրի՝ Գյումրու միջնակարգ երաժշտական դպրոցից, հետագայում ուսումը շարունակել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային, այնուհետև խմբավարական բաժիններում։

Զրույց երաժիշտ, դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանի հետ:

Back to top button