Բիզնես բանաձև

Ինպիսի՞ն կլինի մոլորակի տնտեսությունն առաջիկա 50 տարիներին․ կանխատեսում Goldman Sachs բանկից․ «Բիզնես բանաձև»

Առաջիկա 10 տարիներին մոլորակի տնտեսության աճը միջին հաշվով կկազմի տարեկան 3%-ից քիչ ցածր։ 2008թ․-ի ճգնաժամին նախորդած տասնամյակի 3.6%-ի համեմատ դա ցածր ցուցանիշ է։

Կանխատեսման հեղինակ Goldman Sachs բանկի պնդմամբ՝ հետընթացի պատճառներից մեկը կլինի մոլորակի աշխատունակ բնակչության նվազումը:

2023 թվականին մոլորակի ավիացիոն ոլորտը կվերադառնա շահութաբեր դիրքի։

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան ենթադրում է՝ հաջորդ տարի ավիաընկերությունների զուտ շահույթը կկազմի 4.7 միլիարդ դոլար։

2019թ․-ին, երբ ավիաընկերությունները կրկին շահույթ էին գրանցել, ցուցանիշը կազմել էր ավելի քան 26 միլիարդ դոլար։

Back to top button