Հայագիտակ

Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ հնի ու նորի համադրությամբ․ «Հայագիտակ»

«Հայեցի դիմավորենք Նոր տարին ու Սուրբ Ծնունդը»․ այս արտահայտությունը հաճախ ենք լսում վերջերս։ Բայց ո՞րն է բուն հայկականը։ Ինչպե՞ս են հնում նշել այս տոները։

Ժողովրդական վարպետ Լալա Մնեյանն ասում է. «Իրականում ավանդական սովորույթների գրեթե 70% -ը պահպանվել է։ Բայց մոռացել ենք, որ Նոր տարին պահքի շրջանում էր, և Ամանորի սեղանին միայն պասուց ուտելիքներ էին դրվում։ Շատ ավելի ճոխ էր նշվում Սուրբ Ծնունդը»։

Պահպանվել են փոխայցերը, միմյանց նվերներ մատուցելը։ Շատ բաներ լրիվ մոռացվել են, օրինակ՝ փոքրիկների տնետուն գնալը, ավետիսներ երգելն ու կաղանդչեքեր հավաքելը։

Ամենակարևորը բարձր տրամադրությունն է և բարությունը։ Նախկինում տոն օրերին բոլոր հին վեճերը հարթվում էին և խռովությունները`վերանում։ Պետք է այցելել տան մեծերին, միայնակներին, հիվանդներին։

Back to top button