Էկոսֆերա

Ստեփանավանի ճանապարհի «այցեքարտը»՝ բարդիները հատվել են․ գործով զբաղվում են իրավապահները․ «Էկոսֆերա»

Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհահատվածին հատված բարդիների դեպքով զբաղվում են իրավապահ մարմինները։

Չեն բացառվում պաշոնանկություններ։ Ըստ տեղեկության՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության աշխատակիցները, սանիտարական հատման անվան տակ, նույն համարով համարակալել են ոչ թե մեկ, այլ երկու-երեք ծառեր, հետո` հատել։

Ստեփանավանում առողջ հատված ծառերի մասին «Էկոսֆերան» ահազանգ ստացավ։ Ստեփանավանի «Լոռե» էկո-ակումբ ՀԿ նախագահ, Օրհուս կենտրոնի Ստեփանավանի շրջանի համակարգող Մանյա Մելիքջանյանը հայտնեց, որ Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհահատվածին հատվել են առողջ բարդիներ, որոնք, ինչպես փաստում է բնապահպանական հարցերով զբաղվող ՀԿ ներկայացուցիչը, մեծ նշանակություն ունեն տեղանքի համար։

Ըստ Մելիքջանյանի՝ համատարած ծառահատում կատարելու մեջ մեղավոր են պատասխանատու օղակները։ Նրա պնդմամբ՝ այս դեպքը պետք է քննվի իրավապահ մարմինների կողմից՝ հետագայում նման ոտնձգություններից խուսափելու համար։

Դեռևս 2021թ․-ին ուսումնասիրություններ են կատարվել վերոնշյալ հատվածում և առանձնացվել են հատման ենթակա չոր, փտած ծառերը։

«Էկոսֆերա»-ի հետ հեռախոսազրույցում ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ թեև շուրջ 151 ծառ ենթակա է եղել հատման, սակայն ահազանգից հետո սանիտարական հատման աշխատանքները դադարեցվել են։

Back to top button