Հաջողության նոտա

Եթե չնվիրվես դերասանական գործին, բեմը կապտակի քեզ․ «Հաջողության նոտա»

Աշխատանքային հաջողություններ, տարբեր բեմերում ելույթներ, շրջագայություններ ու բազում ծափահարություններ, հանդիսատեսի սեր ու բերկրանք: «Այս երիտասարդը ծնված է մեր ժանրի համար». սիրված դերասան Կարպ Խաչվանքյանն է նրան նկատել, երբ դեռ բավականին երիտասարդ էր: Նկատել ու բազմաթիվ գլխավոր դերեր է առաջարկել:

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը 50 տարի բեմում կերտել է բազմաթիվ դերեր, բայց երիտասարդ տարիքում ունեցած հաջողությունները նրան չեն փոխել:

Նրա համար կարևոր են մարդկային պարզ հարաբերությունները: Կարծում է, որ մարդը միշտ պետք է լինի համեստ ու պարզ՝ անկախ հաջողություններից: Տարբեր կոչումները, պատվոգրերը, մրցանակները նա համեմատում է տոնածառի խաղալիքների հետ: Անցած ճանապարհը նրա հարստությունն է, կարծում է, որ հաջողությունն այն է, երբ մարդն իր տեղում է:

Տարիների կուտակած բազում հիշողություններն ու բեմում խաղալը նրան միշտ երիտասարդ են պահում: Շնորհալի երիտասարդներին մեծ տեղ է տալիս, ուրախանում, որ իրենց գործը շարունակող կա։

Ասում՝ կատակերգական ժանրը որքան հաճելի է, նույնքան էլ՝ բարդ: Նա լիարժեք երջանիկ է, երբ թոռնիկների հետ է, նրա համար կարևորը ընտանիքն է: Արթնանում է վաղ առավոտյան ու վայելում բնության լռությունը, հիշում մանկության պարզ ու ջերմ օրերը, զրուցում ինքն իր ու բնության հետ:

Back to top button