Մասնագիտություն

Դարերի խորքից եկող աշուղական արվեստ․ «Մասնագիտություն»

Աշուղական բարձր մշակույթի երկիր է Հայաստանը, որի արմատները ձգվում են մինչև հազարամյակների խորքերը։ Բոլոր ժամանակներում աշուղական երգերը եղել են չափազանց սիրված ու տարածված։

Հայ աշուղական արվեստի գոհարները երգվել և սերնդեսերունդ են փոխանցվել հայկական աշուղական երգարվեստի լավագույն ներկայացուցիչների շնորհիվ, և այսօր էլ արվեստի այս ճյուղը, չզիջելով իր դիրքերը, ծավալում է ակտիվ գործունեություն։

Աշուղ՝ երգիչ, բանաստեղծ, երաժիշտ, երգահան, մեծ հայրենասեր և փիլիսոփա, որը պետք է ունենար հրաշալի ձայն, բարձրաճաշակ մատուցում, հայեցի երգեցողություն, կատարողական բարձր վարպետություն, լիներ հավատարիմ ազգային արժեքներին ու մշակույթին։

Աշուղները վայելում էին ժողովրդի սերն ու համակրանքը, իսկ ստեղծագործություններն իրենց ժամանակաշրջանի հայելին էին արդիական բոլոր ժամանակների համար, երգվում և փոխանցվում էին սերնդեսերունդ, առանձնանում խոսքի ինքնատիպությամբ, հուզականությամբ, հավիտենական արժեքների և թեմաների ընտրությամբ՝ սեր, ընտանիք, հավատ, հայրենասիրություն, լուսավորություն, փիլիսոփայություն, երգիծանք. խորիմաստ ստեղծագործություններ, որոնցից շատերը հետագայում դարձան թևավոր խոսքեր։

Աշուղական արվեստի անչափ գեղեցիկ ավանդույթները հետագայում շարունակեցին հայկական աշուղական երգարվեստի լավագույն ներայացուցիչները, որոնք ստանձնեցին հայ աշուղական երգերի պահպանման, զարգացման ու տարածման պատասխանատվությունը, կամրջեցին միջնադարյան բանաստեղծությունը, ժողովրդական խաղն ու սեփական քնարերգությունը, սերունդներին փոխանցեցին հայ աշուղական հարուստ և անապական երգարվեստը:

Զրույց ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսանի հետ:

Back to top button