Հայագիտակ

Գեղարքունիքի Վարդաձոր գյուղի պահապան հմայիլը․ «Հայագիտակ»

Երևանի մաշտոցյան Մատենադարանի կրտսեր գիտաշխատող Սաթենիկ Գրիգորյանը Վարդաձոր գյուղում հայտնաբերել և ուսումնասիրել է 1698 թվականին Կոստանդնուպոլսում տպագրված մի հմայիլ։

Եվ դա միակ գանձը չէ, գյուղում էլի կան ավետարաններ, շարակնոցներ։ 2008-ին տպագրված «Վարդաձոր» գրքում նկարագրված է գյուղի պատմությունը նախնադարից մինչև մեր օրերը։ «Գանձերի» մի մասը գտնվում է ընտանիքներում։

Նևսկի ընտանիքը, օրինակ, իր 1862 թվականի ժամագիրքը նվիրել է գյուղի եկեղեցուն, և այն հիմա կարծես պաշտամունք է դարձել։ Հմայիլը ևս պատկանում է համագյուղացի Զալիբեկ Մարգարյանի ընտանիքին, և նրանք երդվել են պահել-պահպանել այն։ Հմայիլը խնդրակատար է համարվում ոչ միայն վարդաձորցիների համար։

Back to top button