Խոշորացույց

Ինչպես է բնակչության աճը սկսելու դանդաղել. «Խոշորացույց»

Մարդկությունն այլեւս երբեք նման տեմպերով չի աճի, ասում է Երեւանի պետհամալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի Միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արամ Վարտիկյանը` նկատի ունենալով, որ անցած 20 տարում աշխարհի բնակչությունն աճել է 2 մլրդ-ով։

Դեռ 1920 թվականին  աշխարհում ապրում էր ընդամենը 2 մլրդ մարդ։ Այսինքն` 100 տարում աշխարհի բնակչությունն աճել է չորս անգամ։

Այս տարի աշխարհի բնակչությունը հատեց 8 մլրդ-ի սահմանը։ Խորհրդանշական 8 մլրդ-երորդ բնակչի ծնունդը Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանն ազդարարվեց նոյեմբերի 15-ին։

Շատերը նման աճը անվանում են դեմոգրաֆիկ ճգնաժամ, մոլորակի գերբնակեցում։

Արամ Վարտիկյանը նշում է, որ 18-րդ դարից սկսած անընդհատ խոսվում է, որ գերբնակեցման արդյունքում մարդկությունը մահանալու է սովից։ Կյանքը ցույց է տվել, որ այսօր մարդկությունն ավելի լավ է սնվում, քան` 300 տարի առաջ։

«Խոշորացույցում» ժողովրդագրական խնդիրների քննարկման ժամանակ մի շարք պարադոքսների ենք հանդիպում։

  • Ի՞նչ կլինի, եթե ներգաղթյալների շնորհիվ փոխվի Եվրոպայի մշակութային եւ քաղաքակրթական դիմագիծը,
  • ի՞նչ կլինի, եթե Հայաստանում ներգաղթյալների մեծ հոսք սկսվի
  • ի՞նչ կլինի, եթե միգրացիոն զարգացումների արդյունքում փոխվի Հայաստանի եւ հարեւան երկրների բնակչության կազմը

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Աշխարհի բնակչությունն ու Հայաստանում դեմոգրաֆիկ խնդիրները» թեմայի շուրջ ենք խոսել Երեւանի պետհամալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի Միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Արամ Վարտիկյանի հետ։

Back to top button