Հատուկ նախագիծ

Սեբաստացի կրթահամալիրի սաները գինի են արտադրում․ «Հատուկ նախագիծ»

Սեբաստացի կրթահամալիրի տարածքով անցնելիս աննկատ չեն մնում Գագիկ Մելյանի անվան փոքրիկ այգին, որտեղ տարբեր խաղողի վազեր կան, որոնց մի մասի վրա QR կոդ է պատկերված:

Սմարթֆոնի միջոցով կարելի է նկարել կոդն ու իմանալ, թե ինչ խաղողի վազ է, ծանոթանալ պատմությանը և այլն: Անմիջապես հարևանությամբ դպրոցականները գինի են պատրաստում, բայց ոչ սիրողական մակարդակում, այլ բոլոր չափանիշներին համապատասխան:

Գինի արտադրելու հավաստագիր են ստացել ու հունվարից արդեն հայկական շուկայում կտեսնեք Սեբաստացու գինին՝ կարմիր և սպիտակ:

Սա յուրատեսակ լաբորատորիա է, որտեղ գործնական գիտելիքը հաղթանակ է տանում տեսականի հանդեպ, որովհետև ամեն բան դառնում է շոշափելի: Դպրոցում գործում է նաև ագարակ, որտեղ երեխաները տարբեր կենդանիներ են պահում՝ ձիերից սկսած մինչև սագեր, շներ, անգամ՝ սիրամարգ:

Գիտելիքն այստեղ շոշափում են և հավատացած են, որ ամեն բան տպավորվում է ու դառնում կիրառելի, երբ գործնականում ես փորձում, ձախողում, նորից փորձում մինչև ստացվի:

Back to top button