Կյանքին ասել այո՛

Պատերազմը կտրուկ փոխեց մասնագիտական հետաքրքրություններս․ Աշոտ Հովհաննիսյան․ «Կյանքին ասել այո՛»

Աշոտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 25-ին Էջմիածին քաղաքում։ Դպրոցական տարիներին զբաղվել է ըմբշամարտով, «Մարտեր առանց կանոնների» սպորտաձևով։ Որոշել էր բժիշկ դառնալ․ 2020 թվականին ընդունվեց Ավանդական բժշկության համալսարան ու հուլիսի 23-ին զորակոչվեց բանակ։ Ծառայել է Արցախի Որոտանի(Կուբաթլու) շրջանի զորամասում։

Պատերազմից առաջ տեղափոխվել էր Ջրական՝ զորավարժությունների, որտեղ էր 44-օրյայի ողջ ընթացքում։ Պատերազմից հետո կտրուկ փոխվեցին Աշոտի մասնագիտական հետաքրքրությունները․ վաղաժամ զորացրվելուց հետո ուսումը համալսարանում չշարունակեց ու որոշեց ծրագրավորող դառնալ։ «Դպրուցում տանել չէի կարողանում ֆիզիկան ու մաթեմատիկան, բայց բանակից հետո չափազանց մեծ հետաքրքրություն է առաջացել հատկապես ֆիզիկայի հանդեպ»,-ասում է Աշոտը։ Սովորում է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամում, որտեղ առաջիկայում նաև աշխատանքի կտեղավորվի։ Աշոտը հետաքրքրված է նաև արհեստական բանականությամբ։

Back to top button