Հայկական հարց

Ինչպես հայկական հարցը դարձավ միջազգային խաղաքարտ․ «Հայկական հարց»

1878-ին Բեռլինի համաժողովում Հայկական հարցը դուրս եկավ միջազգային հարաբերությունների ասպարեզ։ Այն մեծ տերությունների շահերի բախման կիզակետում էր հայտնվել վաղուց՝ նրանց համար դառնալով խաղաքարտ։

Այդ համաժողովում անգամ հայերին վերաբերող քննարկումներին թույլ չտվեցին, որ մասնակցի նրանց պատվիրակության ղեկավար Մկրտիչ Խրիմյանը։ 61-րդ հոդվածում էլ առաջնային պլան մղվեց Օսմանյան կայսրության հայաբնակ նահանգների կենցաղային պայմաններից բխող բարենորոգումների իրականացումը։

Այսպիսով ազգային ինքնավարության հարցը հայ քաղաքական մտքում եկավ փոխարինելու ազգային պետականության վերականգնման գաղափարին։

Թեմային է անդրադառնում պատմաբան Հայկ Փայտյանը։ «Հայկական հարցի շրջափուլերը»՝ մաս 1-ին։

Back to top button