Էկոսֆերա

Գարնանը Երևանը «կանաչ նոր զգեստ կհագնի»․ Խուրշուդյան․ «Էկոսֆերա»

Երևանում զանգվածային կանաչապատում իրականացնելու համար տարածքների բացակայության խնդիր կա։ Մասնագետները նշում են, որ տարիներ առաջ անտառածածկ տարածքները հատվել են, հետո էլ շենք-շինություններ են կառուցվել։ Այժմ մեծ մասը մասնավոր սեփականություն են և դուրս են քաղաքապետարանի ենթակայությունից։

Երևանի կանաչապատման հետ կապված խնդիրները տարբեր են՝ սկսած անհաշվելի շինարարական աշխատանքներից, որոնք նվազեցնում են կանաչ տարածքների թիվը, վերջացրած ոռոգման խնդիրներով։ Երևանի բնակիչները խոսում են կանաչապատ տարածքների խնդիրներից։

Նույն խնդիրների մասին բարձրաձայնում են մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներով զբաղվող մասնագետները։ Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կանաչապատում ՀՈԱԿ-ի փորձագետ Հասմիկ Խուրշուդյանը նշում է՝ կանաչապատման համար տարածքների սղության խնդիր կա։ Որ տարածքի վրա ցանկանում են կանաչապատում իրականացնել, պարզվում է` քաղաքապետարանի ենթակայությունից դուրս է։
Մյուս կողմից էլ աղբ թափելու խնդիրը, որը դեռևս լուծում չի ստանում։ Հատկապես ծխող քաղաքացիները, չգիտես ինչու, ծխախոտի մնացորդները նետում են հենց ծառերի տակ, ինչը ոչ միայն տհաճ երևույթ է, այլև էկոլոգիական խնդիրներ է առաջացնում։

Back to top button