

44-օրյա պատերազմի երկրորդ օրվանից ճեմարանի հանրակացարանը Երևանում հյուրընկալել է տեղահանված ընտանիքների՝ զուգահեռաբար վերանորոգելով ու ընդլայնելով սենյակները։ Ճեմարանը նույն օրերին առանց ընդունելության փուլերն անցնելու ու վարձավճարի 100 արցախցի երեխայի է ընդունել ուսումնառության։ Նրանք յուրացրեցին ծրագիրը և սա կարծես առիթ հանդիսացավ, որ կայացվի որոշումը՝ Ստեփանակերտում Շիրակացու ճեմարան բացելու։




Եվ 2021-ի օգոստոսին Շիրակացու ճեմարանի պատվիրակությունը գնաց Ստեփանակերտ՝ Արցախի երեխաների ուսման պայմանագրերը կնքելու։
Ճեմարանի բացման բոլոր ծախսերն իր վրա վերցրեց Արցախի կառավարությունը, իսկ ուսումն արցախցի երեխաների համար անվճար է։