Սփյուռքի ձայնը

Երիտասարդ սփյուռքահային պետք է ներկայացվի իրական Հայաստանը իրական խնդիրներով․ «Սփյուռքի ձայնը»

Երիտասարդ սփյուռքահայերին կամավորական աշխատանքներով Հայաստանում հյուրընկալող «Դեպի Հայք» կազմակերպության տնօրեն Սևան Կաբաքյանը նշում է, որ սփյուռքի հետ պետք է աշխատանքներ տանել` անգամ այսօրվա դժվար իրավիճակում հայտնված Հայաստանին կապելու համար։

«Այդ իմաստով մեր աշխատանքները հաջողված եմ համարում, քանի որ կարողացել ենք միայն այս տարի 200-ից ավելի հայ երիտասարդների բերել Հայաստան։ Մեր աշխատանքների հաջողությունը նաև Երևանից դուրս մասնաճյուղեր բացելն է՝ Վանաձորում և Գյումրիում։

«Կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է Երևանից դուրս Հայաստանը ճանաչի»,- ասում է Սևան Կաբաքյանը։

Տարբերվող մտածողությունն ու հայացքներն են երբեմն երիտասարդ սփյուռքահային խանգարում հայրենիքում աշխատելու կամ Հայաստանին կապվելու համար, երբեմն ծնողներն են խոչընդոտում նրանց Հայաստան այցելությանը։

«Դեպի Հայք» կազմակերպության տնօրենի խոսքով` իրենք փորձում են ներկայացնել իրական Հայաստանը իրական մարդկանցով, լավ ու վատ կողմերով, որպեսզի այստեղ ապրելու ժամանակ երիտասարդները չհիասթափվեն։

Back to top button