15 րոպեն քիչ է

Երգերին բացառիկ վերնագրեր տվող քամանչահարը․ «15 րոպեն քիչ է»

-Ես ուզում եմ այս անգամ էլ մեր զրույցը շարունակենք մեր քամանչահարների մասին,- սկսում է Ռուբեն Մաթևոսյանը։

-Ես քեզ հետ ինչպես միշտ համաձայն եմ,- ավելացնում է Մարտին Վարդազարյանն ու նրանք սկսում են խոսակցությունը։

Նա ծնվել է այն ժամանակ Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում։ 1934 թվականին Թբիլիսիում մասնակցել է Անդրկովկասյան ժողովրդական գործիքների օլիմպիադային, նվագել «Էշխեմեդ», «Լոռվա հովվականը» երաժշտական համարները և արժանացել ժյուրիի նախագահ, կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի ուշադրությանը։

Նույն թվականին որպես քամանչահար և շվի նվագող ընդունվել է ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախումբ։

1939 թվականին նվագախմբի հետ մասնակցել է Մոսկվայում կայացած հայկական արվեստի և գրականության տասնամյակին՝ արժանանալով մեդալի։ 1946 թվականին ընդունվել է ՀԽՍՀ Ռադիոյի ժողովրդական գործիքների համույթ՝ որպես կոնցերտմեյստեր և մենակատար։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել իրենց կոլեգայի, բացառիկ ընդունակություններով երգերի վերնագրեր դնողի ու քամանչահարի՝ Արտեմ Մեջինյանի մասին։

Լուսանկարը՝ Խաչատուր Ներսիսյանի ՖԲ էջից

Back to top button