Հայագիտակ

Գոտին՝ հայկական տարազի անքակտելի մաս․ «Հայագիտակ»

Գոտին կամ քամարը` թե արծաթյա, թե ոսկյա, եղել են հայկական տարազի անքակտելի մասը։

Արվեստաբան Սաթենիկ Չուգասզյանն ասում է. «Մենք գիտենք մեր նաղաշների, գորգագործների, ձեռագործողների անունները։ Ինչո՞ւ չիմանանք նաև արծաթագործ վարպետներին, որոնք պատրաստել են արծաթե չքնաղ գոտիները։ Դրանք կրել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Եվ գոտիներ կան բազմաթիվ թանգարաններում։ Ես ուսումնասիրել եմ դրանք և պատրաստել եմ մի մեծ գիտական հոդված»։

Սաթենիկը նպատակ ունի հրատարակել նաև գոտիներին նվիրված պատկերագիրք, որտեղ կներկայացվեն տարբեր թանգարաններում պահվող հայկական ազգային գոտիները։ Դրանք տարբերվում են սևադի առատությամբ, նրբին հյուսվածքով (ֆիլիգրան) և բարձրաճաշակ զարդանախշերով։

Back to top button