Հայագիտակ

Սանահինը` արքայական և իշխանական հանգստարան․ «Հայագիտակ»

Սանահինի վանական համալիրը հայտնի է որպես դպրատուն, գրչության կենտրոն, գրատուն։ Սակայն քչերը գիտեն, որ Սանահինի վանական համալիրը նաև Կյուրիկյանների, Զաքարյանների, Արղության-Երկայնաբազուկների, Գրիգոր Տուդեորդու գերեզմանատեղին կամ հանգստարանն է՝ ասում է Պատմա-մշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտսկան խմբի ղեկավար Արման Նալբանդյանը։

Պեղումները և մաքրման աշխատանքները վանքային համալիրի տարածքում ավարտված են։ Շուտով կսկսվեն վերսկանգնողական աշխատանքները։ Հանգստարանի տարածքը, որը գտնվում է Սանահինի վանքային համալիրի ս.Հակոբ եկեղեցու տարածքում, ևս արդեն լրիվ մաքրված է։

Back to top button