Սփյուռքի ձայնը

Նրանք հայրենիք պատահական չեն եկել․ «Սփյուռքի ձայնը»

Միայն Հայաստանում աշխատելով զգացինք մեր ու մեր արած գործի կարևորությունը, ասում են սփյուռքահայ կամավորներ Տարիել Դանիելյանը Ռուսաստանից և Արմեն Մադիկյանսը ԱՄՆ-ից։

Տարիելը քաղաքագետ է, կրթությունը ստացել է Ռուսաստանում, Հայաստանում աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմում: «Զբաղվում եմ քաղաքական վերլուծություններով՝ տարածաշրջանի երկրների գործողությունները ուսումնասիրելով»,- ասում է Տարիելը, որը ծնվել է Վրաստանում, փոքր տարիքում տեղափոխվել Ռուսաստան։

Արմենը իրավաբան է, կամավորությունն անում է «Բարս» մեդիայում։ «Իրավաբան եմ, սակայն այն մասնագիտացումը, որը ես ունեմ, չկա Հայաստանում։ Այս կազմակերպությունում աշխատում եմ պայմանագրերի կնքման ոլորտում։ Եվ պետք է նշեմ, որ պայմանագրային համագործակցությունը Հայաստանում այնքան էլ ընդունված չէ, ավելի շատ գործում է բանավոր համաձայնությունը»,- նշում է ամերիկահայ երիտասարդը։

Կամավորները համոզված են, որ իրենց այսօր Հայաստանում լինելը պատահականություն չէ։ Վաղուց են մտածել գալու մասին, սակայն օգտակար լինելու հանգամանքը զգացել են հատկապես պատերազմից հետո։

Որո՞նք են երիտասարդ կամավորների աշխատանքների կարևորությունները, ինչպե՞ս են ընկալում հայրենիքում աշխատելու իրենց դերը, մեր հայրենակիցների հետաքրքիր ու բազմաբովանդակ մտքերը հարցազրույցում։

Back to top button