Հաջողության նոտա

Հաջողությունը երկիրս է ու ընտանիքս. հրուշակագործ Իսկուհի Ամբարձումյան․ «Հաջողության նոտա»

Նրա անունը հրուշակագործության աշխարհում բոլորը գիտեն, նրան սպասում են միջազգային հեղինակավոր մրցույթներում, օլիմպիադաներում։ Իսկուհի Ամբարձումյանը Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է, Ռուսաստանի կուլինարների ասոցիացիայի անդամ։

Կյանքի մի մասը Բելառուսում ապրած Իսկուհին ծնունդով Վեդի քաղաքից է և արդեն 8 տարի է՝ աշխարհի տարբեր երկրներում հրուշակագործության ոլորտի ամենահեղինակավոր մրցույթներում հայկական եռագույնն է բարձրացնում։

Ոսկե մեդալների թիվն արդեն երկու տասնյակի է մոտենում, դրանք կարող էին ավելի շատ լինել, բայց տիկին Իսկուհին բոլոր մրցույթներին չի մասնակցում։ Վերջերս Լյուքսեմբուրգում կայացած «Խոհարարության համաշխարհային գավաթ» մրցույթից, որին մասնակցում էր 75 երկրներից մոտ 2000 խոհարար, վերադարձել է ոսկե մեդալով։

Նա պարբերաբար Հայաստանում վարպետության դասեր է անցկացնում, նպատակ ունի զարգացնել հրուշակագործության ոլորտը իր հայրենիքում և Հայաստանում միջազգային մրցույթ հիմնել։

Back to top button