Դասական երաժշտությունը և մենք

«Հայկական Վերդի», «Արևելքի Օֆֆենբախ». Տիգրան Չուխաջյան․«Դասական երաժշտությունը և մենք»

«Նա տարբերվում էր իմ իմացած բոլոր մարդկանցից․ ներսում երբեք ֆես չէր կրում, նրա ճերմակող մազերը հիշեցնում էին Բեթհովենին։ Նա ուներ անկրկնելի բնավորություն, հպարտ կեցվածքով և նրբակիրթ շարժուձևով։ Նա ուզում էր, որ իր ուսանողները երաժշտության մեջ ներդնեին սիրտ ու հոգի»,- հիշում է Չուխաջյանի ուսանողուհիներից մեկը։

Նրա գերագույն նպատակն էր՝ բարձրացնել հայ մարդու ազգային արժանապատվությունը, կապելով նրան իր հերոսական անցյալին, ոգեշնչվել անցյալով, համախմբվել և պայքարել հանուն ազատ հայրենիքի։

Չուխաջյանը ոչ միայն հայկական դասական երաժշտության պրոֆեսիոնալ դպրոցի հիմնադիր, այլև արևելյան ու արևմտյան երաժշտարվեստների մերձեցման, դրանց հնարավոր սինթեզի առաջին իրագործող եվրոպական սահմաններից դուրս։

Back to top button