

«Նա տարբերվում էր իմ իմացած բոլոր մարդկանցից․ ներսում երբեք ֆես չէր կրում, նրա ճերմակող մազերը հիշեցնում էին Բեթհովենին։ Նա ուներ անկրկնելի բնավորություն, հպարտ կեցվածքով և նրբակիրթ շարժուձևով։ Նա ուզում էր, որ իր ուսանողները երաժշտության մեջ ներդնեին սիրտ ու հոգի»,- հիշում է Չուխաջյանի ուսանողուհիներից մեկը։
Նրա գերագույն նպատակն էր՝ բարձրացնել հայ մարդու ազգային արժանապատվությունը, կապելով նրան իր հերոսական անցյալին, ոգեշնչվել անցյալով, համախմբվել և պայքարել հանուն ազատ հայրենիքի։
Չուխաջյանը ոչ միայն հայկական դասական երաժշտության պրոֆեսիոնալ դպրոցի հիմնադիր, այլև արևելյան ու արևմտյան երաժշտարվեստների մերձեցման, դրանց հնարավոր սինթեզի առաջին իրագործող եվրոպական սահմաններից դուրս։