Բարձր գրականություն

Իսպանացի մեծ գրող Միգել դե Ունամունոյի «Աբել Սանչես» վեպը․ «Բարձր գրականություն»

Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և թարգմանիչ Ռուզաննա Պետրոսյանը զրուցում են իսպանացի մեծ գրող Միգել դե Ունամունոյի «Աբել Սանչես» վեպի մասին։ Այն իսպաներենից թարգմանել է հենց Ռուզաննա Պետրոսյանը:

«Աբել Սանչես» խոստովանական վեպը երկու ընկերների՝ Խոակին Մոնեգրոյի և Աբել Սանչեսի ողբերգական պատմությունն է, որը կարելի է ընթերցել իբրև աստվածաշնչյան Աբելի և Կայենի մեկ այլ տարբերակ, որի միջոցով Ունամունոն փորձում է ներթափանցել իսպանացիներին հատուկ պատմական երկու արատների՝ նախանձի և ցինիզմի խորխորատները:

Back to top button