Էկոսֆերա

Կեղծ բնապահպանները՝ իրական հումանիտար աղետ ստեղծողներ․ «Էկոսֆերա»

Այն ինչ անում է Ադրբեջանը, պայքար է բնական ռեսուրսների համար։ Բնապահպանները պնդում են, որ Ադրբեջանն ուզում է զավթել հանքավայրերի տարածքները։ Ի՞նչ է կատարվում Արցախում և ի՞նչ բնապահպանական ռիսկեր է ստեղծել Ադրբեջանը տարածաշրջանի երկրների համար։

Արդեն մի քանի օր է իբրև բնապահպանական հարցերով մտահոգ Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ փակել են Լաչինի միջանցը՝ ստեղծելով հումանիտար աղետ 120 000 արցախահայության համար։

Բնապահպանական ակտիվիստ լինելու հանգամանքը կասկածի տակ դրեցին ոչ միայն հայկական, այլև միջազգային ԶԼՄ-ները։ Համացանցում տարածվեց լուսանկար, թե ինչպես է բնական մորթուց պատրաստված մուշտակով տիկինը զբաղվում բնապահպանական խնդիրներով։ Կամ մեկ այլ տեսանյութ, որտեղ բարձրախոսը ձեռքին մեկ այլ թմփլիկ տիկին, որը ոգևորված հայտարարություն էր անում, իր ձեռքի աղավնուն այնպես էր սեղմել, որ խեղճ կենդանին խեղդամահ էր եղել։ Կադրերը ֆիքսել են հենց ադրբեջանական ԶԼՄ-ները։

Այն, որ իրենց բնապահպաններ համարող ադրբեջանցիները շատ հեռու են այդ ոլորտից, արդեն իսկ կասկած չկա։ Ավելին, եղան բացահայտումներ, որ նրանցից շատերը ֆինանսավորվել են Ադրբեջանի առաջին տիկնոջ հիմնադրամից և Կառավարությունից։

Դեռևս 2020 թվականի պատերազմական գործողությունների ընթացքում պարզ դարձավ, որ Ադրբեջանը թիրախավորում է առաջին հերթին ջրային աղբյուրները, հետո՝ արդյունաբերական տարածքները։ Փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը նշում է, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե բնապահպանական խնդիրներն են, այլ հանքավայրեր զավթելը։

Back to top button