

Մարիա Յակոբսենը հաճախ էր ասում, որ անկարելի էր մոռանալ Մեծ եղեռնի տարիներին հայերի հետ կատարվածը։ Նա սրտացավությամբ էր հոգ տանում իր սաների մասին։
Կարողանում էր գտնել հովանավորներ և բարվոքել հաստատության պայմանները։ Հաշվի էր առնում երեխաների դիտողությունները։ Ամեն ինչ անում էր, որ հայ երեխաները չկորցնեին ազգային դիմագիծը։ Շարունակ կրկնում էր, թե պետք է հայ մնան այս փոքրիկ որբերը։
Թեմային է անդրադառնում «Թռչնոց բույն» հաստատության նախկին սան Արփինե Հովսեփյան-Բաղդասարյանը։ «Թռչնոց բույնը 100 տարեկան է»՝ մաս 2-րդ։