Հայագիտակ

Երեք դիմանկար, երեք գլուխգործոց, երեք ճակատագիր․ «Հայագիտակ»

Երեք դիմանկար, երեք գլուխգործոց, երեք ճակատագիր Դիմանկարի ժանրը հայերի շրջանում մեծ ծաղկում ապրեց 19-րդ դարում։

Մեծահարուստ հայերը սիրում էին տարբեր առիթներով դիմանկար պատվիրել։ Այս ժանրի սկիզբը դրեց Հակոբ Հովնաթանյանը։ Նրա կանացի դիմանկարները այնքան սիրվեցին, որ անգամ կոչեցին հայկական Ջոկոնդա։

Հայտնի դիմանկարիչ է եղել նաև ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ Նրա կնոջ դիմանկարը իսկական օրհներգ է՝ ուղղված իրենից երեսուն տարի փոքր ու պաշտելի կնոջը։

Արվեստսբան Գայանե Պողոսյանն ասում է. «Միայն Աննա Բուռնազյանի հետ Այվազովսկին հասկացավ, թե ինչ է ընտանեկան երջանկությունը։ Վայելում էր նրա հետ հայերեն խոսելու հաճույքը»։ Իսկական դետեկտիվ պատմություն է Սարյանի «Չարենցի եգիպտական դիմակով դիմանկարը», որը անցյալ դարի 30-ականներին թանգարանի աշխատողները հազիվ փրկեցին ոչնչացումից։

Back to top button