Մասնագիտություն

Թվային տեխնոլոգիաներն ամենուր են, մասնագիտությունը՝ անհրաժեշտ․ «Մասնագիտություն»

«Ինֆորմատիկան այնքանով է գիտություն համակարգիչների մասին, որքանով աստղագիտությունը՝ հեռադիտակի»։ Հանրահայտ խոսքերի հեղինակը հոլանդացի գիտնական Էդսգեր Դեիկստրան է, որի աշխատությունները ժամանակին մեծապես նպաստեցին ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։

Ժամանակակից աշխարհը շատ դժվար է պատկերացնել առանց տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների: Նրանք օգնության են հասնում ամենուր, լուծում անլուծելին։ Սա այն օղակն է, որը կապում է մարդուն աշխարհի հետ՝ ապահովելով նրա ժամանակակից ռիթմիկ կենսագործունեությունը, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների հիմքը ինֆորմատիկան է։

Ընդարձակ գիտություն, մարդկանց կյանքի անբաժանելի և անփոխարինելի մասնիկ, որն ուսումնասիրում է համակարգչային և թվային տարբեր տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանման, փոխանցման և վերլուծության մեթոդները, ինչպես նաև ուսումնասիրում դրանց կիրառման հնարավորությունները։

«Ինֆորմատիկա» անունն առաջին անգամ օգտագործել է գերմանացի գիտնական Կարլ Շտեինբուքը 1957 թվականին։ Այսօր արդեն ժամանակակից տեխնոլոգիաները մեզ շրջապատում են ամենուր, հավասարապես անհրաժեշտ են բոլորին, և մարդու գործունեության ցանկացած ոլորտ կախված է համակարգչային և էլեկտրոնային հաշվողական տեխնոլոգիաներից, ու պատահական չէ, որ 21-րդ դարի ամենաարագ զարգացող, պահանջված և սիրված մասնագիտությունները տեղեկատվական ոլորտում են:

Զրույց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մհեր Մարկոսյանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներ Սլավիկ Կայծակովի և Արևիկ Շահվերդյանի հետ։

Back to top button