Հայկական հարց

«Թռչնոց բույնը» հայ որբերի համար մանկության տարիների դրախտն էր․ «Հայկական հարց»

Դեռևս Ադանայի ջարդերի ժամանակ դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենը փորձել է օգտակար լինել որբացած հայ մանուկներին։

Նա սովորում է հայերեն և շուտով իբրև բուժքույր գալիս է Արևմտյան Հայաստան։ Խարբերդում հավաքում է հայ որբերին։ Օգնում է ոչ միայն նրանց, այլև հայ կանանց ու ծերերին։

Նա արևմտահայության ջարդերի ականատեսն է դառնում։ Մարդասիրական գործունեության համար թուրք ոստիկանները մի քանի անգամ ձերբակալում են նրան։

Մարիա Յակոբսենն ու նրա գործընկերները մեծ ջանքեր են գործադրում հայ տարագիրներին սննդով և անհրաժեշտ պարագներով ապահովելու համար։

Դանիացի այդ միսիոներուհին շուտով Լիբանանում կարողանում է տարածք ու շինություն գնել, որտեղ հիմնում է «Թռչնոց բույն» որբանոցը։ Այն հայ որբերի համար մանկության տարիների դրախտն էր, իսկ Մարիա Յակոբսենը երեխաների երկրորդ մայրն էր։

Թեմային է անդրադառնում այդ հաստատության նախկին սան Արփինե Հովսեփյան-Բաղդասարյանը։ «Թռչնոց բույնը 100 տարեկան է»՝ մաս 1-ին։

Back to top button